Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսուհետ կգործի առավել արդյունավետ. Սուրեն Կարայան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսուհետ կգործի առավել արդյունավետ. Սուրեն Կարայան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներուժն առավել նպատակային և արդյունավետ օգտագործելու համար կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այսպիսով նոր հիմքեր կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար: «Փոփոխություններով տեսչական մարմնին թույլ կտրվի ռեսուրսներն առավելապես և արդյունավետ կերպով նպատակաուղղել գործառույթների լիարժեք իրականացմանը»,- ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում