«Լույս»-ի կրթաթոշակին արժանացած 6 քաղաքացու տրվեց զինվորական տարկետում

«Լույս»-ի կրթաթոշակին արժանացած 6 քաղաքացու տրվեց զինվորական տարկետում

Կառավարության որոշմամբ «Լույս» հիմնադրամի 2017 ուսումնական տարվա կրթաթոշակին արժանացած ՀՀ 6 քաղաքացու մինչ ուսումնասռության ավարտը տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ավարտելու ուսումնառությունը, այնուհետև` ներկայանալու զինվորական ծառայության: Ուսանողներն ընդունվել են Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի Քեմբրիջի, Օքսֆորդի, Չիկագոյի համալսարաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում