«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում կգործի ոսկեգործական նոր ընկերություն

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում կգործի ոսկեգործական նոր ընկերություն

Գործադիրը որոշեց «Արոյան» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրել: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել ոսկերչության ոլորտում՝ 8 տարվա ընթացքում իրականացնելով 11 մլն դոլարի ներդրում:

«Ընթացիկ տարում նախատեսվում է բացել 5 նոր աշխատատեղ, իսկ մոտակա 8 տարիներին՝ մինչև 100 նոր աշխատատեղ` 300 դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, Ղազախստան, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Օման»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Արտադրանքի արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ 2,5 մլն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում