AM | RU
USD
EUR
RUB

Պարզեցվել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը

Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը. մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը ներդրվել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գործընթացն, ըստ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանի, լրացուցիչ խթան է տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման գործում. «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում: 2017 թվականի ապրիլի 13-ից (կառավարության որոշման գործողության ժամկետի սկզբից) մինչև օգոստոսի 31-ը 70 տնտեսվարողի արդեն իսկ վերադարձվել է 812 միլիոն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսվարողի՝ 137,3 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»:

Նորարարությունից արդեն իսկ օգտված հարկ վճարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակ, շրջանառու միջոցներ և դրանք ուղղել նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը:

Տիգրան Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ մինչև 2018 թվականի ավարտը գործարկվելու է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, ինչի արդյունքում էական փոփոխվելու է «հաշվանցում» ընթացակարգը: «Մասնավորապես բարձրանալու է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազագույնի են հասցվելու միասնական հաշվին գումարների մուտքագրման և միասնական հաշվից դրանց վերադարձման գործընթացի աշխատատարությունը և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանվածից ավելի վճարված գումարների վերադարձման ժամկետները»:

Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017 թվականի 8 ամսվա ընթացքում 133 տնտեսվարողի վերադարձվել է ավելի քան 37,1 միլիարդ դրամ ԱԱՀ, նախորդ տարվա համադրելի ժամանկահատվածում՝ 78 կազմակերպության՝ 28,8 միլիարդ դրամ ԱԱՀ: Նման ցուցանիշն, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների թվի աճով: Իսկ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոս ամիսներին 175 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 56,4 միլիարդ դրամ: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, տարեսկզբից աշխատանքներ են տարվել ԱԱՀ-ի ստացման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ: Այժմ ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում, ինչը հնարավոր է դարձել եկամուտների աճի շնորհիվ:

Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ զգալի ավելացել է oտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գումարը. Tax free հաշիվներով 2017 թվականի 8 ամիսների ընթացքում վերադարձվել է 340,2 միլիոն դրամ՝ 2016 թվականի համադրելի ժամակահատվածի` 217,9 միլիոն դրամի դիմաց: Ընդհանուր առմամբ, 2016թ. սեպտեմբեր-2017թ. օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 585,9 միլիոն դրամ:

Տիգրան Կիրակոսյանի դիտարկմամբ՝ աճել են նաև ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Այսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2017 թվականի 8 ամսվա ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գումար, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում՝ 900 միլիոն դրամ: Իսկ 2016թ. սեպտեմբերից 2017-ի օգոստոս ամիսներին վերադարձված եկամտահարկը կազմել է ավելի քան 2,1 միլիարդ դրամ: Գործընթացում այժմ ներգրավված է 2000-ից ավելի քաղաքացի:

Լրահոս
«Հրապարակ». Վարչապետի խորհրդականն անձնական կայք ու աշխատակազմ ունի «Առավոտ». ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Ժամանակ». Հայրիկյանը պատրաստվում է հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց «Հրապարակ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից բխող փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում «Փաստ». «Քեթրինի» Միհրանի «личная неприязнь»–ն ունի բժիշկների հանդեպ «168 Ժամ». Միքայել Մելքումյան. «Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը» «Հայկական ժամանակ». Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա «Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել «Հրապարակ». Ուսանողների գործողությունները կարող էին հիմք դառնալ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին Արցախի նախագահն ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանի հայտարարությանը Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները Արցախի խաղողագործական ավանդույթները միջազգային շուկա հանող «Մադաթով»-ը Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես նույնն է եղել. Նալբանդյան Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին Տարկետման սահմանափակման և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ առաջիկա լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերում Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ այցին ՄԻՊ-ը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի առնչությամբ կներկայացնի եզրահանգումներ Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի բացման կապակցությամբ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները և նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն. Կարեն Կարապետյան Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկների հիմնադրամի բարեգործական երեկոյին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan