Պուտինի հետ հանդիպումը դրական էր. Իրանի ԱԳ նախարար

Պուտինի հետ հանդիպումը դրական էր. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը դրական է գնահատել: Այս մասին գրում է ABNA24-ը:

ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո նախարար Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ահաբեկչության դեմ տարվող ռուս-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Սիրիայի ճգնաժամը: Նա դրական է գնահատել Պուտինի հետ հանդիպումը, որին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարն իր գլխավորած պատվիրակության հետ այց կկատարի Ռուսաստանի Սոչի քաղաք, որտեղ հանդիպում կունենա ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում