Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ ու ծանոթացել ավարտական փուլում գտնվող մեծ դահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է մի շարք օբյեկտների շինհարթակներ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում