Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ

Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ:

Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել են, որ առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություներով առևտրաշրջանառության ծավալների աճի առումով: Անդրադարձ է եղել նաև Դմիտրի Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում