AM | RU
USD
EUR
RUB

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը մտել է փակուղի. համայնքն իշխանություններից պատասխան է ակնկալում

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը: Այս խնդիրների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

«Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշվում էր «Հաղթանակի օրը»: Սա երկրում պետական տոն է համարվում և ամեն տարի այդ օրվա ընդունելությանը հրավիրվում են նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այս տարի մեր պատրիարքարանին հրավեր չէր եկել: Ընդունելությանը ներկա էին հույների, ասորիների, հրեաների ներկայացուցիչները, սակայն Հայոց պատրիարքարանից մասնակից չկար»,- պատմեց Էստուկյանը: Նա ընդգծեց, որ այս փաստը համայնքային որոշ շրջանակներ սկսել են մեկնաբանել, որպես պատրիարքի տեղապահի նկատմամբ ժխտողական դիրքորոշման դրսևորում, իբրև մի քայլ, որով իշխանությունները հայտարարել են, թե չեն ճանաչում տեղապահին, թեպետ Թուրքիայի իշխանությունների կողմից հստակ ժխտողական պաշտոնական պատասխան չի եղել:

«Կան որոշ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե սերտ կապի մեջ են պետության հետ, թե պետությունն այսպես կամ այնպես է ասել: Այդ մարդկանց շարքը գլխավորում է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ով բացահայտ համակրանք ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ և ամեն առիթով արտահայտում է այդ համակրանքը: Ավելին, նա հայտարարում է, թե պետությունը սեփական դիրքորոշումը համայնքին է փոխանցում իր միջոցով: Դժվար է ասել, թե որքանով ընդունելի երևույթ է սա: Մենք պաշտոնական դիմում ենք ներկայացրել Թուրքիայի իշխանություններ և ակնկալում ենք պաշտոնական պատասխան՝ լինի դա դրական կամ ժխտական: Այդուհանդերձ, այդ պատասխանը մինչ օրս չենք ստացել»,- ընդգծեց Էստուկյանը:

Նա հայտնեց, որ պատրիարքական տեղապահ Բեքչյանը և ընտրությունների Նախաձեռնող խումբը կսպասեն մինչև հոկտեմբերի առաջին շաբաթը. եթե մինչ այդ էլ պատասխան չլինի, կդիմեն նահանգապետարան՝ դեմ առ դեմ խոսելու խնդրի մասին: «Մեր գլխավոր զրուցակիցը ներքին գործերի նախարարությունն է, բայց նախարարությանը խնդրանքները փոխանցվում են Ստամբուլի նահանգապետարանի միջոցով»,- հավելեց «Ակոս»-ի խմբագիրը:

Էստուկյանը նշեց, որ ստեղծված իրադրության պայմաններում որոշ շրջանակներ՝ գլխավորապես պատրիարքական նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմնակիցները զանազան ասեկոսեներ են տարածում, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Մասնավորապես, խոսք է գնում Բեքչյանի հրաժարականի կամ Նախաձեռնող խմբի անդամների նկատմամբ անվստահություն հայտնելու մասին: «Շիրինօղլուն պահանջել էր, որ Բեքչյանը հրաժարական տա, սակայն նա հրաժարվել էր: Այժմ էլ ցանկանում է, որ Նախաձեռնող խմբի անդամները հրաժարական տան, սակայն տեղապահը հայտարարել է, որ դա նորմալ աշխատող հանձնախումբ է, և ինքը չի ցանկանում այն լուծարել»,- ասաց Էստուկյանը:

Նա ցավով արձանագրեց, որ պատրիարքի ընտրության գործընթացը կրկին հայտնվել է անորոշության մեջ: «Ամենավատն այն է, որ իրադրությունն ավելի բարդանալու միտում ունի: Ափսոս, որ մեր փոքրիկ հավաքականության մեջ կան մարդիկ, ովքեր ցանկանում են օգտվել այս իրադրությունից: Մենք մեր մեջ խնդիր ունենք»,- եզրափակեց «Ակոս»-ի խմբագիրը:

Լրահոս
Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ալիևը զենքով կպահի իշխանությունը Հողի և գույքի հարկերը փակել. վարչապետի հանձնարարականները ԼՂ հակամարտության կարգավորումը՝ ՄԱԿ-ի գերակայությունների թվում Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը «Այդ տեղեկությունները հավաստի չեն». Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարար նշանակվելու լուրերին ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն. ԱՄՆ կոնգրեսական Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական օրենսգրքից հանելուն Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզումից լուսանկար է տեղադրել սոցցանցերի իր էջում Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը Վերցրու´ կացինը... Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել Ալավերդցի Վահագնի ձերբակալությամբ քանդվում է հետընտրական սպանությունների մի ողջ կծիկ Ժոնաթան Լաքոտը միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ ակնկալում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդում Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ղազախստանում ավտոբուսի խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունը զարգանում է Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է ՌԴ նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել է դառնալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը Թիրախային ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլրդ դրամ Կրկին սկսո՞ւմ ենք նույն պատմությունը. Կարեն Կարապետյանը դժգոհեց նախագծերի համար լրացուցիչ օրեր խնդրելու պրակտիկայից Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Վարչապետի համոզմամբ՝ գնումների ոլորտում օպտիմալացման մեծ հնարավորություններ կան Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan