AM | RU
USD
EUR
RUB

Լոռու մարզում սպանության փորձի փաստով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ

 
 

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քաղաքացու կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: 

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Լոռու մարզի բնակիչ Ա. Մ.-ն, տեղեկանալով, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնի քննչական բաժնի քննիչ Վ. Ա.-ն վարկաբեկող տեղեկություններ է տարածել իր ընտանիքի անդամների մասին, 29.08.2017թ.-ին` գերեզմանատան տարածքում, կանգնեցրել է ավտոմեքենայով երթևեկող Վ. Ա.-ին ու նրանից վրեժխնդիր լինելու նպատակով փորձել սպանել վերջինիս. իր մոտ պահվող դանակով հարձակվել է ավտոմեքենայում գտնվող քննիչի վրա, ով, սակայն, փախուստի է դիմել և մեկնել ոստիկանության բաժին: Ա. Մ.-ն ավտոմեքենայով հետապնդել է Վ. Ա.-ին, այնուհետև հասնելով վերջինիս` ոստիկանության Տարոնի բաժնի տարածքի դիմաց նույն դանակով հարվածներ է հասցրել նրան` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ վնասազերծվել և բերման է ենթարկվել նշված բաժնի ոստիկանների կողմից:

Սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

 

Լրահոս
Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը Առողջապահության նախարարը հորդորում է բժիշկներին խուսափել անհարկի կրկնակի հետազոտություններից ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին «Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ Զեյնալյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա Նախարարը մտադիր է հետաձգել դեղատոմսով դեղերի բաց թողնման որոշումը, բացի անտիբիոտիկներից Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը Շարմազանովը Տարոն Մարգարյանին Երևանի հաջողված քաղաքապետ է համարում Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Ոստիկանությունը հայտնել է, թե տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan