Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 2017-ին զգալի անկում է գրանցվել

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 2017-ին զգալի անկում է գրանցվել

Ադրբեջանի առևտրաշրջանառության և արտահանման ծավալները 2017 թ. 8 ամսում զգալի անկում են ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները կազմել են 12 մլրդ 523 մլն 794,46 հազար ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի համեմատ 9,24 տոկոսով պակաս է:

Ադրբեջանի ներմուծման ծավալները կազմել են 5 մլրդ 300 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա հունվար-օգոստոսի ծավալների համեմատ 4,22 տոկոսով պակաս:

Արտահանման ծավաները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 12,6 տոկոսով նվազելով` կազմել են 7 մլրդ 223 մլն ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում