Թուֆենկյան հյուրանոցի մոտ վիրավորվածը քրեական հեղինակություն Ալավերդու Վահագն Աբգարյանն է

Թուֆենկյան հյուրանոցի մոտ վիրավորվածը քրեական հեղինակություն Ալավերդու Վահագն Աբգարյանն է

Armtimes.com-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներից վիրավորվածն Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն է՝ ծնված 1978 թվականին: Աբգարյանը Ալավերդու բնակիչ է:

Նույն աղբյուրի փոխանցմաբ՝ կրակոցների թիրախը հենց Աբգարյանն է եղել, սակայն սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը:

Վահագն Աբգարյանն այժմ հիվանդանոցում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում