Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան ԵՄ անդամ լինել չի կարող. Օզդեմիր

Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան ԵՄ անդամ լինել չի կարող. Օզդեմիր

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հերթական անգամ հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիային երբեք չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Պատգամավորն ընդգծել է, որ դեմ է Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները ամբողջովին դադարեցնելուն: Այդուհանդերձ Օզդեմիրը շեշտել է. «Էրդողանին թիրախավորող տնտեսական միջոցները կարող են ազդեցիկ լինել: Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ Եվրամիության անդամ լինել չի կարող»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում