«Ժամանակ». ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է

«Ժամանակ». ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում տագնապալի վիճակ է։ Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի աշխատավարձի ֆոնդի վրա, այնուամենայնիվ ԵՊՀ դասախոսների աշխատավարձը կրճատվել է, ինչն առաջացրել է դասախոսական կազմի դժգոհությունը։

«Նշենք, որ Սիմոնյանի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի սպասվում է էլ ավելի վատ վիճակ, որովհետև այս տարի դպրոցն ավարտել է 20 հազար հոգի, իսկ ԵՊՀ ընդունվել է 2602-ը։ Սիմոնյանի խոսքով՝ բոլոր բուհերը այս ամենի հետևանքով ֆինանսական փոսում կհայտնվեն։ Այս իրավիճակը, ըստ Արամ Սիմոնյանի, իրեն զգացնել կտա մի քանի տարի շարունակ»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում