Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյում

Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյում

Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, ինչի հետեւանքով այրվածքներ են ստացել մի քանի ուղեւորներ: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտնել է Reuterst գործակալությունը:

Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունում հաստատել են, որ հաղորդում են ստացել միջադեպի մասին, որի հանգամանքները ներկայում ուսումնասիրում են իրավապահ մարմինների աշխատակիցները:

The Sun թերթի հրապարակած լուսանկարներից երեւում է, որ պայթյունը եւ դրան հաջորդած բռնկումը տեղի են ունեցել սպիտակ դույլում, որը փաթեթի մեջ գտնվում էր գնացքի վագոնում: Երեւում է, որ վագոնի ներքին երեսվածքը վնասված չէ, սակայն կասկածելի առարկայի շուրջը ցրված են ուղեւորների անձնական իրերը:

Առայժմ հայտնի չէ, թե ընդամենը քանի մարդ է տուժել միջադեպի հետեւանքով: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները, այստեղ են շտապօգնության մեքենաները: Parsons Green-ը գտնվում է Լոնդոնի Ֆուլհեմի շրջանում, որտեղից այդ ժամանակ նրա բնակիչները մետրոյով ուղեւորվում են աշխատանքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում