Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է զանգվածային հանրահավաք կազմակերպել

Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է զանգվածային հանրահավաք կազմակերպել

Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորումը զանգվածային հանրահավաք է կազմակերպում:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի «Ազգային խորհուրդ» միավորման հիմնադիրներից Ալի Քերիմլին ֆեյսբուքում տարածած տեսահաղորդագրության միջոցով:

Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 23-ին:

Հանրահավաքի ժամանակ հավաքվածները քննարկելու են վերջին շրջանում միջազգային հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի հանգամանքները, ադրբեջանական իշխանությունների շարունակական անօրինությունների հետևանքով առաջացած երկրի ներքին և արտաքին խնդիրները:

Հանրահավաքի մասնակիցները պահանջելու են նաև ազատ արձակել ներկայումս ազատազրկման մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում