«Ծառուկյան» դաշինքը դատապարտում է նախօրեին Երևանի կենտրոնում մահվան ելքով կրակոցների միջադեպը և ակնկալում թափանցիկ հետաքննություն

«Ծառուկյան» դաշինքը դատապարտում է նախօրեին Երևանի կենտրոնում մահվան ելքով կրակոցների միջադեպը և ակնկալում թափանցիկ հետաքննություն

«Ծառուկյան» դաշինքի համար մտահոգիչ և դատապարտելի է նախօրեին Երևանի կենտրոնում տեղի ունեցած մահվան ելքով կրակոցների միջադեպը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Իրավապահ մարմինները պետք է կարողանան համապատասխան միջոցառումներ իրականացնել, որպեսզի ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիները իրենց պաշտպանված զգան»,-  ընդգծեց Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները Երևանի կենտրոնում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած դեպքի հետ կապված պետք է մաքսիմալ բաց և հրապարակային վարույթ իրականացնեն և մանրամասներ ներկայացնեն զարգացումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում