Չեմ կարծում, որ խոսքը համատարած կրիմինալիզացիայի մասին է. Ռուստամյանը՝ Երևանի կենտրոնում կրակոցների մասին

Չեմ կարծում, որ խոսքը համատարած կրիմինալիզացիայի մասին է. Ռուստամյանը՝ Երևանի կենտրոնում կրակոցների մասին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում մահվան ելքով կրակոցների միջադեպին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով տեղի ունեցած միջադեպը, չհամաձայնեց դիտարկման հետ, թե Հայաստանում կրիմինալը իր գագաթնակետին է հասել:

«Այդպիսի երևույթներ միշտ էլ տեղի են ունենում, սակայն չեմ կարծում, որ համատարած կրիմինալիզացիայի մասին է խոսքը գնում: Սովորական կենցաղային կամ այլ հարցերի հետ կապված վեճեր են, որ կարող է ցանկացած երկրում տեղի ունենալ»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի իրավապահ մարմինները ժամանակին արձագանքեն և կարողանան հնարավորինս կանխել նման զարգացումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում