Իրավապահ մարմինները պետք է աչալուրջ լինեն և բացահայտեն նման գործողությունները

Իրավապահ մարմինները պետք է աչալուրջ լինեն և բացահայտեն նման գործողությունները

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանկաներում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ոչ մի երկիր նման դեպքերից երաշխավորված չէ:

«Իրավապահ մարմինները պետք է աչալուրջ լինեն, բացահայտեն նման գործողությունները և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են նման հանցագործությունները բացառելու համար, իսկ լինելու դեպքում՝ բացահայտելու և մեղավորներին պատժելու համար: «Ես համոզված եմ մի բանում, որ իրավապահ մարմինները պետք է իրենց տեղում լինեն, իրականացնեն կանխարգելիչ քայլեր, որպեսզի նման հանցագործությունները կարողանանք բացառել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում