Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը համերգային շրջագայություն է կատարել Իրանում

Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը համերգային շրջագայություն է կատարել Իրանում

Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը սեպտեմբերի 9-15-ը համերգային շրջագայություն կատարեց Իրանում, որի ընթացքում հայ երաժիշտները իրանական և հայկական շրջանակներում հանդես եկան համերգային ներկայացումներով: 

Այցի շրջանակներում երաժշտական դպրոցի անձնակազմը հյուրընկալվեց նաև Իրանում ՀՀ դեսպանությունում, որի ընթացքում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մրցելույթները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց պատանի հայ երաժիշտներին և դպրոցի ղեկավար կազմին՝ հավելելով, որ նման խմբերի այցերի ընթացքում հայ կատարողական արվեստն ու հայկական դասական երաժշտությունը ներկայացնելը լավագույն միջոց է Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման համար:

Հայաստանից ժամանած հյուրերը պատմեցին Իրանում իրենց շրջագայությունների, համերգային ներկայացումների, ինչպես նաև կարճ ժամանակահատվածում Թեհրանից ստացած վառ տպավորությունների մասին:

Հանդիպման ավարտին դեսպան Թումանյանը հաջողություն մաղթեց երաժշտախմբի անդամներին և հույս հայտնեց, որ հետագայում ևս կիրականացվեն նմանատիպ համերգային ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում