Գերմանիան ավելի շատ կսահմանափակի տնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ

Գերմանիան ավելի շատ կսահմանափակի տնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի այնտեղի հայրենակիցների ազատ արձակվելուն: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք ստիպված կլինենք ավելի շատ կրճատել Թուրքիայի հետ համագործակցությունը և վերանայել նախագծերը»,- հայտարարել է Մերկելը:

Կառավարության ղեկավարը զարմանք է հայտնել, որ Թուրքիայում մինչև այժմ Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են ազատազրկման մեջ:

ԳԴՀ տվյալների համաձայն՝ Թուրքիայում ազատազրկման մեջ է Գերմանիայի 50-ից ավելի քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում