Դամասկոսում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող միանգամից 11 անձ

Դամասկոսում ձերբակալվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող միանգամից 11 անձ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտը ձերբակալել է թմրանյութերի վաճառքով զբաղվող միանգամից 11 անձի: Այս մասին հայտնում է SANA-ն:

Սիրիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ հաղորդվում է, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 5,30 կգ հաշիշ, 50 գ հերոյին և այլ թմրանյութերի չափաբաժիններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում