Ավստրիայի խորհրդարանում Հիտլերի կիսանդրիներ և նրա պատկերով դիմանկարներ են հայտնաբերվել

Ավստրիայի խորհրդարանում Հիտլերի կիսանդրիներ և նրա պատկերով դիմանկարներ են հայտնաբերվել

Շինարարները Ավստրիայի խորհրդարանի պատմական շենքում վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանից մնացած՝ Ադոլֆ Հիտլերի կիսանդրիներ և նրա պատկերով դիմանկարներ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Հիտլերի երկու կիսանդրին, ինչպես նաև չորս դիմանկարը պահպանվել են նկուղում: «Հայտնաբերումն ընդգծում է խորհրդարանի շենքում նացիստական պատմության մասին հիշեցնող որևէ առարկայի վերացման կարևորությունը»,- հայտարարել է Ավստրիայի Ազգային խորհրդի խոսնակ Դորիս Բուրեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում