Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը (ուղիղ)

Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը (ուղիղ)

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը:

Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետև համայն հայությանը օրհնության խոսք կուղղի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որին կհաջորդի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Ելույթ կունենա նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ապա կլինի Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության խոսքը:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ նիստեր ուղղություններով՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, արտաքին քաղաքականության օրակարգ, հայապահպանության հիմնախնդիրներ:

Համաժողովի շրջանկաներում տեղի կունենա նաև Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում