«Մահ ձեզ». Ստամբուլում ազգայնականները քարեր են նետել եկեղեցուց դուրս եկող հայերի վրա

«Մահ ձեզ». Ստամբուլում ազգայնականները քարեր են նետել եկեղեցուց դուրս եկող հայերի վրա

Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա: Այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը:

«Եկեղեցուց դուրս եկողներին «անակնկալ» էր սպասվում. մի խումբ անձինք սկսեցին քարեր նետել՝ բղավելով. «Մահ ձեզ»: Սա ատելության և թշնամանքի դրսևորում է, այն կետը, որին հասել է Թուրքիան»,- նշել է Օզուզունը:

Նա ընդգծել է, որ ամեն կիրակի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ են մատուցվում, և մինչև պատարագի ավարտը եկեղեցու տարածքը հսկում են ոստիկանները: Այդուհանդերձ, պոլսահայ գործիչը տխրեցնող հանգամանք է համարել այն, որ իրենք սեփական անվտանգությունը պահպանելու խնդիր ունեն մի երկրում, որի քաղաքացին են:

«Թուրքիայում փոքրամասնությունները, մասնավորապես հայերը դարձել են ատելության խոսքի թիրախ: Այս երկրում «հայ» բառը շատերի կողմից օգտագործվում է որպես հայհոյանք»,- ցավով արձանագրել է Օզուզունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում