Արցախը վաղ թե ուշ կվերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղան

Արցախը վաղ թե ուշ կվերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղան

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը համոզված է, որ վաղ թե ուշ Արցախը կվերադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղան: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանկաներում «Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում Կարեն Միրզոյանը վսատահություն հայտնեց, որ Արցախի լիարժեք վերադարձը բանակցային սեղան նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին:

«Այս տեսակետը կիսում են թե Հայաստանում, թե միջազգային կառույցներն ու միջնորդները: Միակ խոչընդոտողն Ադրբեջանն է իր ապակառուցողական քաղաքականությամբ»,- նշեց Միրզոյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը դուրս մնա բանակցային գործընթացից: «Նրանք շատ լավ են հասկանում, որ Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցություններին հօդս կցնդեցնի այն ստահոդ մտքերը, որ նրանք տարիներ շարունակ հնչեցրել են»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում