Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար. Լիբանանի զբոսաշրջության նախարար

Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար. Լիբանանի զբոսաշրջության նախարար

Հայաստան են ձգտում գալ ոչ միայն լիբանանահայերը, այլ նաև արաբ քրիստոնյաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը:

Ըստ Կիտանյանի՝ արաբ քրիստոնյաների համար առանձնահատուկ հետաքրրքրություն է ներկայացնում Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը:

Կիտանյանը նշեց, որ պետք է աշխատել Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Արտասահմանյան երկրներում, մասնավորապես արաբական երկրներում քիչ են տեղեկացված Հայաստանում ինչպիսի բժշկական կենտրոններ կան և ինչ կարող են առաջարկել: Այս հարցում աշխատանքի կարիք կա, որովհետեւ որակյալ բժշկությունը բոլոր արաբական երկրներում չէ, որ հասանելի է: Հայաստանում գնի և որակի հարաբերակցությունը կարող է նրանց բավականին գրավել»,- նշեց Կիտանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում