«Ժամանակ». Վրաստանում նոր դեսպանի նշանակումը որոշված է

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման հարցը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վրաց ԱԳ նախարարը խոստացել է օրերս ուղարկել Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի ագրեմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում