Կոնգրեսական Աննա Էշուն մտահոգված է Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումներով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն մտահոգիչ է համարում Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումները՝ մասնավորապես կապված «Ադրբեջանական լվացքատուն» խորագրով բացահայտումների հետ:

«Այս ամենը բավականին խճճված է, այդ իսկ պատճառով կարեւոր է ուսումնասիրելը: ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից մենք սա դիտարկում ենք որպես կարեւոր հարց»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում