AM | RU
USD
EUR
RUB

Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար

 
 

Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում իր ելույթում նման կարծիք հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: «Մենք վերք ունենք, որը դեռ անբուժելի է, և գիտենք, որ այդ վերքը միայն այս երկրի մեջ է բուժվելու՝ Թուրքիայի, Անատոլիայի մեջ: Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը: Եթե Թուրքիան ժողովրդավար չդառնա, կարող ենք տասնամյակներ սպասել: Իրավունք ունե՞նք մեր սերունդներին փոխանցել այս հարցը. ոչ, իրավունք չունենք: Մենք լավ գիտենք, և չորս սերունդ ի վեր պայքարում ենք, որպեսզի մեր պապերի և հայրերի ապրած անարդարությունն արդար լուծում ունենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փայլանը:

Նա հավելեց, որ 102 տարի առաջ Օսմանյան կայսրությունում մեծ ոճիր է տեղի ունեցել, և այդ ոճիրը հիմա էլ է շարունակվում, որովհետև, երբ ցանկացած ոճիր անպատիժ է մնում, դրան նորերն են հետևում: «Ես հավատում եմ, որ մենք մի օր հասնելու ենք արդարության, երբ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը և շարունակելու եմ պայքարել դրա համար»,- նշեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը:

Կարո Փայլանը նշեց, որ ինքը քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության իր ընկերների հետ տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու համար: «Իրականում ժողովրդավարության համար պայքարը շատ դժվար է: Եվ վերջին երկու տարիներին մենք տեսանք, որ ավելի հեշտ է հաղթում ազգայնականությունը: Դա տեսավ նաև Էրդողանը, և, ցավոք, Էրդողանը գնաց հենց այդ ճանապարհով»,- ասաց նա:

Փայլանը շեշտեց, որ Թուրքիայի նոր Սահմանադրությունը, որով երկիրն անցել է կառավարման նախագահական համակարգի, իրականում ծառայում է մեկ անձի նպատակների իրագործման համար: «Ես Թուրքիայի խորհրդարանում ասել եմ, որ մեծ սխալ է տեղի ունեցել: Ես դեմ եմ արտահայտվել: 104 տարի առաջ էլ Օսմանյան Կայսրությունում նույն բանը տեղի ունեցավ: Թալեաթ և Էնվեր փաշաները հեղափոխությունից հետո նոր Սահմանադրություն բերեցին, և այն մարդիկ, ովքեր համաձայն չէին դրա հետ երկու տարբերակ ունեին՝ լռել կամ պայքարել: Սկսվեց Հայոց ցեղասպանությունը և ընդամենը 1 տասնամյակի ընթացքում 4 ժողովուրդ կոտորվեց՝ հայերը, հույները, ասորիները, հրեաները: Հիմա Թուրքիայի նոր Սահմանադրության պայմաններում կրկին կարող ենք նույն աղետն ապրել: Նույնիսկ այսօր, դժբախտաբար ապրում ենք»,- ընդգծեց Փայլանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է առանց Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու: Փայլանի խոսքով՝ պետությունը, որը իր գործած ոճիրների համար հաշիվ չի տալիս 100 տարի անց, շարունակելու է ոճիր գործել:

 

Լրահոս
Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Ինչպե՞ս կարող էր բանակի գեներալը նման քայլ անել. Սասուն Միքայելյանը ծանր է տանում Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումը ՀՀ գլխավոր դատախազը խոստանում է տեղեկություններ ներկայացնել հանրությանը մարտի 1-ի գործի վերաբերյալ Ոստիկանները հայտնաբերել են «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ. բեռնվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում արված բացահայտումներն անակնկալ են եղել ՀՀԿ-ի համար 81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ոստիկանությունը Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաներում հայտնաբերել է ինքնաձիգ և ատրճանակ, առկայծող փարոսիկներ, ռադիոկապ (տեսանյութ) Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել ԱԺ-ում մեկնարկել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին Այս հարցում տարբեր ճամբարներ չկան. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու հիմքերը Մանվել Գրիգորյանը շարքային դավաճան է, «մարադյոր է». Նաիրա Զոհրաբյան Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի. Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանին Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի. Գևորգ Կոստանյան Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է. ՈւՂԻՂ Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել. վարչապետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 ԵԿՄ-ին փոխանցված պարագաների նպատակային օգտագործման գնահատականը պետք է տան իրավապահները 14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել. դատախազությունը քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունից Նիկոլ Փաշինյանը կարևորում է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ակտիվացումը Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար ՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հաջորդ կոռուպցիոն բացահայտումը կլինի «Երևան» հիմնադրամի հետ կապված. ԱԱԾ տնօրեն Մանվել Գրիգորյանը վստահ է՝ իր անունը կվերականգնի. պատգամավորը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan