ՀՀ Կառավարությունը հարկային և մաքսային համակարգերում փաթեթային բարեփոխումներ կիրականացնի

Հայաստանի կառավարությունը համաշխարհային հայտնի մասնագետների հետ քննարկում է երկրի հարկային և մաքսային համակարգերում բարեփոխումներ իրականացնելու հարցը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին:

«Մենք այդ բարեփոխումներն անելու ենք փաթեթային: Եթե դուք նկատել եք, մենք այս տարի աննախադեպ մի քայլ ենք արել: Անցած տարվա վերջին, հաստատելով 2017թ. բյուջեն, մենք բյուջեի մուտք ենք նախատեսել: Շատ քիչ կառավարություններ կան, որոնք նման համարձակություն են ունենում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը հստակ ձևակերպել է անելիքները՝ ցույց տալով դոնորներին, միջազգային կազմակերպություններին, որ աշխատում են ստվերը վեր հանել և բյուջեի մուտքեր ապահովել, ինչի դեպքում հնարավորություն կլինի ձևավորել ավելի մատչելի և տրամաբանական հարկային համակարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում