AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով

Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ անկախության տարիներին հավաքվել, պահպանվել և արխիվացվել են անկախության գործընթացին, մեր պետականությանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը: Եվ դա շարունակական գործընթաց է: Պետական կառույցներն ամեն տարի Ազգային արխիվին են փոխանցում իրենց արխիվային փաստաթղթերը: Օրենքով սահմանված միայն 3 կառույց` Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունը չեն ներկայացնում իրենց փաստաթղթերը: Այս կառույցները կարող են 50 տարի իրենց մոտ պահել փաստաթղթերը, նոր փոխանցել Ազգային արխիվ:

«Այս տարի ստացել ենք նաև Հայաստանի առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների փաստաթղթերը: Ստացվել է ամեն ինչ, իր ստորագրած առաջին հրամանագրերը, ստացված շնորհավորանքներից»,- ասաց Ամատունի Վիրաբյանն` ընդգծելով, որ այս տարի ստացել են նաև Կառավարության մինչև 2005 թվականի փաստաթղթերը, որոշումները, վարչապետների կարգադրությունները:

Ամատունի Վիրաբյանը նշեց, որ արդեն արխիվացվում են էլեկտրոնային փաստաթղթերը: 2008 թվականից Հայաստանում հատուկ համակարգով փաստաթղթերի շրջանառությունն այսուհետ էլեկտրոնային է:

«Հիմա մենք պետք է դա արխիվացնենք, չնայած կա որոշ բարդություն: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ, շատ երկրներ են առնչվում դրա հետ: Ռուսաստանը դիմում է հետևյալ քայլին. էլեկտրոնայինի հետ մեկտեղ պարտադիր մեկ օրինակ թղթային փաստաթուղթ են ստեղծում ու հանձնում արխիվ: Մեզ մոտ դա չկա, միայն էլեկտրոնային է, հիմա համապատասխան քայլեր են ձեռնարկվում, որ ամբողջական կարողանանք պահպանել»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նա նշեց, որ Ազգային արխիվում այնքան փաստաթուղթ է պահվում, որ ուսումնասիրողը կարող է ամբողջական պատկերացում ստանալ բուն անկախության գործընթացի, դրանից հետո տեղի ունեցած զարգացումների մասին: Բայց այստեղ այդ փաստաթղթերի բովանդակությունն օբյեկտիվ ներկայացնելու խնդիր կա:

«Անհրաժեշտ փաստաթղթերը կան, եթե, իհարկե, դրանք ներկայացնելիս չգործի ներքին գրաքննությունը, ուսումնասիրողները կարողանան սուբյեկտիվ մտածելակերպը հաղթահարել: Անկեղծորեն ասեմ, ճշմարտությունը մինչև վերջ ասելուն պատրաստ չենք»,-ավելացրեց Ամատունի Վիրաբյանը:

Լրահոս
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ ներկայացուցիչների հետ Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Սոցիոլոգն առաջնային է համարում Սումգայիթի ջարդերի հարցը միջազգային իրավական դաշտ տեղափոխելը Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի. Eurasianet Մոսկվան Վաշինգտոնին և Փհենյանին կոչ է անում սկսել ուղիղ երկխոսություն Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը մյուս առաջատարի հետ Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Արթուր Բաղդասարյանն ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել մի շարք կարևոր ճյուղերում. փորձագետ Նախագահը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային Բակո Սահակյանը և Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր Արցախի հետ առաջնագծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններն առնվազն 18 մարդու կյանք են խլել Քաբուլում մահապարտի գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գեղարքունիքում անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը Մի շարք պատմական հուշարձաններում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար պետբյուջեից գրեթե 200 մլն դրամ է ծախսվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Մոլդովական փողոցի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60 բնակիչ տարհանվել է Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումը 111 աշակերտուհու է առևանգել «168 ժամ». Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ. Կ. Զատուլինը՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 24 Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Համայնքների մանկապարտեզների միավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը Զբաղվածության խթանումը՝ 2018-ի գերակայություն ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը ՀՀ Նախագահն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Զենք՝ ուսուցիչներին և նոր հոգեբուժարաններ. Թրամփի առաջարկը Դիզելային վառելիքն ու պարարտանյութը կսուբսիդավորի պետությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan