Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լագրավի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսիում մեկնարկել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչները: Լևոն Արոնյանը դասական առաջին պարտիայում խաղում էր սպիտակներով: Պարտիայի 32-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցն այստեղ կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կկազմեն Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու

հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում