AM | RU
USD
EUR
RUB

Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով արցախյան հիմնահարցի կարգավորմանը, խոսեց տարածքներ հանձնելու մասին, մանրամասնելով, որ «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Մի կողմ թողնելով նախարարի նման հայտարարություն անելու աննպատակահարմարությունը, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը վարում է բացահայտ հայատյաց քաղաքականություն ու անհանդուրժողականությամբ տապալում բանակցային գործընթացը, շատ ավելի կարևոր է այս դեպքում արցախյան կողմի արձագանքը այդ հայտարարությանը:

Հենց նույն համաժողովի ժամանակ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ասաց, որ Արցախի բոլոր տարածքներն ունեն նույն կարգավիճակը և համարվում են մեր երկրի անբաժանելի մասը: Մենք առաջնորդվում ենք հենց այս սահմանադրական դրույթով:
Սա Նալբանդյանի ասածի ճիշտ հակառակն է, այլ խոսքով Արցախի ԱԳ նախարարը մերժեց տարածքներ հանձնելու մոտեցումը:

Նույն հայտարարության մեջ Նալբանդյանը՝ շարունակելով միտքը, հավելում է, որ «Եռանախագահները ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ապագան ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև այդ կամարտահայտության կազմակերպումը, վերջնական կարգավիճակի որոշման նպատակով, ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, սա նշանակում է, որ հետո կա նաև վերջնական կարգավիճակ»:

Այն, որ միջանկյալ կարգավիճակին կհաջորդի վերջնական կարգավիճակ, դա պարզ է բոլորին, սակայն չկա որևէ երաշխիք, որ այդ վերջնական կարգավիճակը լինելու է հենց այն, ինչին ձգտում է Արցախը: Այլ խոսքով անորոշության դիմաց խոսել տարածքների վերադարձի մասին, մեղմ ասած չի բխում Արցախի ժողովրդի շահերից:

Թերևս դրան բավականին դիպուկ անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ՝ Դավիթ Բաբայանը. «Երբ միշտ խոսում են վերադարձի մասին և այլն, մենք միշտ ասել ենք, որ անցյալին վերադարձ չկա: Ընդհանրապես, եթե խոսում ենք փոխզիջումային տարբերակի մասին, ապա քայլերը պետք է լինեն համահունչ: Օրինակ՝ չի կարելի պահանջել 1988 թ. սահմանների վերականգնում, ինչպես Ադրբեջանն է անում՝ ինչ-որ խոստումների դիմաց: Խոստումների դիմաց կարելի է միայն խոստումներ տալ»:

Այս ամենից պարզ է դառնում, որ Արցախը չի ընդունում Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները: Իսկ դիվանագիտության մեջ սովորաբար չընդունելով հայտարարությունները, չեն ընդունում նաև այդ հայտարարություններն անողին:

Իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ Արցախը պարզապես մերժում է Էդվարդ Նալբանդյանին:

Լրահոս
Մխիթարյանը հանդիպում է ունեցել Մոուրինյուի հետ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին. Նալբանդյան «Լույս հայի աչքերին» ծրագրի շնորհիվ ՀՀ մարզերի շուրջ 8.000 բնակիչ ակնաբուժական անվճար ծառայություն է ստացել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցությանը «Հրապարակ». «Երկուսն էլ խեղդվող չեն». Կարեն Ավագյանը՝ Փաշինյանի ու Գեղամյանի մասին «Փաստ». 2018թ.-ին Վիգեն Սարգսյանը կդառնա արտգործնախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ նախագահ «Հայկական ժամանակ». Էդմոն Մարուքյան. Միասնական կուսակցություն ստեղծելու մասին հարցը կքննարկենք «Հրապարակ». Սպորտի նախարարը համատեղության կարգով նաև թարգմանիչ է «Իրավունք». Արթուր Բաղդասարյանն ինքն է իր՝ ՍԴ նախագահ դառնալու մասին լուրերի պատվիրատուն «Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը դատապարտված են անգործության «Ժամանակ». «Խորհրդարանը Մալաթիայի յարմըրկան չի». Բաբլոյան «Ժամանակ». Հերմինե Նաղդալյանը պարտավորություններ ունի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Հայաստան ներմուծված ԳՄՕ սերմերի հետ կապված խոսակցություններին Եվրամիության հետ նոր համաձայնագիրը նորանոր հեռանկարներ է բացում Հայաստանի առջեւ. Ֆրանսիայի դեսպան Կանադացի պատգամավորը դատապարտել է Արցախի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունները Իրանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Հայաստանում այն չի զգացվել Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել Երևանում բերման է ենթարկվել 35-ամյա ԱՄՆ քաղաքացին Պաղեստինում գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից Կովկասյան գորշ ցեղատեսակի բուծմամբ կլուծվի նաեւ պարենային ապահովության հարցը Հայտնի են նոր խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ բացակայող պատգամավորները ՀՀ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը կարեւոր ազդակ է օտարերկրացի ներդրողների համար Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ ՀՀ կառավարությունն ակնկալում է ՀՆԱ-արտաքին պարտքի հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն Մեքսիկան բալանսավորված դիրքորոշում ունի ԼՂ խնդրում. ՀՀ դեսպանի հարցազրույցը «Էլ Ունիվերսալ»-ին Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում ՀՀ սահմանին զինծառայողն ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը կայուն ծանր է ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի և զորացրման մասին Արցախում համածառայակցի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել «Հրապարակ». Գողականները գալիս են Հայաստան «Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը ապրիլի 9-ից հետո կնշանակվի ՍԴ նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan