AM | RU
USD
EUR
RUB

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը և ԱՄՀ ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին:

Ներկայացնելով հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարար Հարությունյանը դրանցից առանձնացրել է ապօրինի հարստացման քրեականացումը, հայտարարագրման գործընթացի բարելավումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտի ներդրումն ու Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը: Նախարարը, որպես պայքարի լավագույն գործիք, կարևորել է նաև հանրային ծառայությունների մատուցման բնագավառում ամբողջապես էլեկտրոնային կառավարմանն անցնելուն ու գործընթացները թափանցիկ դարձնելուն ուղղված աշխատանքները:

Հոսեին Սամիեին ողջունել է Արդարադատության նախարարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Լրահոս
Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը Նախագահ Սարգսյանը Մյունխենում իր ելույթում շեշտադրել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Օրենքը նորակառույց շենքերի անվտանգությունը սահմանում, իսկ կատարումը թողնում է կառուցապատողների խղճին «168 Ժամ». Նորատ Տեր Գրիգորյանց. «Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի» «Ժողովուրդ». Երևանի կամուրջների ցանցապատելու մասին խոստումը անկատար է մնացել «Ժողովուրդ». Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Հրապարակ». Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում քանի անդամ կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը Դավիթ Լոքյանը ՀՀ Նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ընթացքի մասին Հայաստանը ներկայացված է Նյուրբերգում անցկացվող օրգանական սննդի առաջատար BIOFACH ցուցահանդեսում Տարոն Մարգարյանը կոչ է արել վերականգնել Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն ԱԺ-ն մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների «Ելք»-ի նախագիծը Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալին Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին Հրայր Թովմասյանն անդրադարձել է ՍԴ նախագահ դառնալու խոսակցություններին Մխիթարյանը ճանաչվել է «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ Նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել ավտոմեքենաներում գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգությունը խախտողներին Իսրայելի Քնեսեթի նախագահը Հայաստան այցելելու նախնական համաձայնություն է տվել Էդվարդ Միլիտոնյանը ընթերցանության և գրքերի սպառման ոլորտում դրական փոփոխություն է տեսնում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan