AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները

 
 

Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբը սեպտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան, որտեղ հանդիպել է Հայաստանի ՏՏ հանրության ներկայացուցիչներին` քննարկելու բարձր տեխնոլոգիաների և ՏՀՏ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Հայաստանի կառավարության անունից հանդիպմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բորիս Դեմիրխանյանը և Արման Խաչատրյանը, ովքեր ներկայացրել են հայկական կողմի հետաքրքրությունն ու պոտենցիալը ԱՄՆ-ի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցելու ուղղությամբ։

«Ցանկացած երկու երկրի միջև ձևավորված ճիշտ տնտեսական և քաղաքական հարաբերությունները դրական են անդրադառնում նաև գործարար միջավայրի վրա։ ԱՄՆ-ը մեր ՏՏ ընկերությունների արտադրանքի և լուծումների սպառման հիմնական շուկաներից է։ Եվ շատ կարևոր է պետական մակարդակով քննարկումների արդյունքում ապահովել մի միջավայր, որում բիզնեսն իրեն հարմարավետ կզգա։ Այսօր քննարկում ենք այն հիմնական մարտահրավերները, որոնք առկա են երկու երկրների միջև գործարար կապերի ընդլայնման ոլորտում. կրկնակի հարկման և ԱՄՆ-ից Հայաստան բարձր տեխնոլոգիաներ ներմուծելուն առնչվող խնդիրները»,- մանրամասնեց Բորիս Դեմիրխանյանը։

Նրա խոսքով՝ լավագույնը կլինի այն, որ հարկումն իրականացվի այն երկրում, որից տվյալ ապրանքը արտահանվում է։ Նա նաև հույս հայտնեց, որ կոնգրեսականների հետ այս հանդիպումը կնպաստի այս հիմնախնդիրների շուտափույթ լուծմանը, ինչի արդյունքում կձևավորվեն հայ-ամերիկյան ավելի արդյունավետ գործարար կապեր։ Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են նաև Հայաստանի ՏՀՏ ոլորտի արդի զարգացումները, ամերիկյան խոշոր ընկերությունների ներկայությունը Հայաստանում, ՏՏ մասնագետներ պատրաստող համալսարանների հաջողությունները և ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող կրթական ծրագրերը։

Ներկայացվել են նաև հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի առաջընթացը, մասնավորապես, ինտերնետ և բջջային կապի լիարժեք հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու օպերատորների միջև առողջ մրցակցությունը։ Կոնգրեսականները հիացմունքով լսել են նաև հայկական ստարտափերի վերջին տարիների հաջողության պատմությունները ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային, մասնավորապես, ամերիկյան շուկայի մասշտաբով։

Լրահոս
Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է «Հրապարակ». Դատախազությունում բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը «Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ Արտակ Զեյնալյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում ըստ կարևորության լուծել Երևանի բոլոր խնդիրները ՀՀ Ազգային ժողովի բակում նշվում է Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանը Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan