«Ժողովուրդ». Դատական համակարգում լարվածությունը մեծանում է

«Դատական համակարգի ներսում լարվածությունը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունից դատավորների դժգոհություններին: Մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հրահանգով բեկանվում են նրա համար անցանկալի դատավորների քննած գործերը՝ նպատակ ունենալով կամաց-կամաց ազատվել այդ մարդկանցից: Բանը հասել է այնտեղ, որ դատավորներն այլևս Ռշտունու և վերաքննիչի մասին խոսելիս անվայելուչ են արտահայտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել Գեղարքունիքի մարզի դատախազ Սևան Շհոյանի, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքում ԱԱԾ-ի իրականացված հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որտեղ դատավոր Աղվան Պետրոսյանը նույն դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի հետ խոսում է ՀՀ վերաքննիչ դատարանի անկանխատեսելիության մասին և կոպիտ բառերով հիշատակում նրան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում