«Հրապարակ». Դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս կոնֆլիկտ է եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդու՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի միջև։

«Բանն այն է, որ Փոլադյանը Շենգավիթի դատարանում աշխատակազմի ղեկավար է նշանակել իր մարդուն, իսկ Դավիթ Բալայանը ցանկացել է այդ պաշտոնում տեսնել այլ անձի։ Եվ, ահա, Փոլադյանի կադրին տեսնելով դատարանում՝ դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել, թե դու ի՞նչ գործ ունես այստեղ, սա քո սենյակը չէ, վեր կաց գնա և այլն։ Սակայն Փոլադյանին հաջողվել է իր մարդուն պահել այդտեղ, այդ ընթացքում նրանք մի քանի անգամ կոնֆլիկտ են ունեցել, անգամ, ասում են՝ Դավիթ Բալայանը դռան կողպեքն է փոխել, որ չկարողանա ներս մտնել։ Այս միջադեպը մեծ աղմուկ է առաջացրել, այդ օրերին դատարան մտնող-դուրս եկողներն ականատես են եղել այս վեճերին»:

Դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը թերթի հետ զրույցում նշել է, որ դատարանի աշխատակազմը բնականոն աշխատում է, և որևէ կոնֆլիկտ դեպարտամենտի ղեկավարի և դատարանի նախագահի միջև չի եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում