«Փաստ». «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցներն անժամկետ նստացույցի են պատրաստվում

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատակիցները պատրաստվում են անժամկետ նստացույց անել: «Փաստ»–ի աղբյուրը հայտնել է, որ աշխատակիցներն այնքան ժամանակ ցույց կանեն, մինչև խնդիրը վերջնականապես լուծում չստանա և իրենք չստանան իրենց աշխատավարձերը:

Թերթը նշել է, որ «Վանաձոր–Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները շուրջ 6 տարի է պայքարում են իրենց 2011–2012 թվականների մի քանի ամսվա աշխատավարձը ստանալու համար: Արդյունքի, սակայն, չեն հասնում: Նրանք փորձում են իշխանությունների ուշադրությունն իրենց վրա հրավիրել:

«Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, որովհետև սա մեր քրտինքի արդյունքն ա, մեզ կոպեկ չեն տալիս»,-ասել է աշխատակիցներից մեկը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում