Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսության օրակարգի, առևտրատնտեսական կապերի առավել խթանման վերաբերյալ։

Նախարարներն անդրադարձան տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիա Ֆրիլանդը անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում