Ցանցում ցուցադրել են երկրաշարժից ավերվող Մեխիկոն (տեսանյութ)

Ցանցում ցուցադրել են երկրաշարժից ավերվող Մեխիկոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո: Մեխիկոյում տասնյակ մարդիկ են զոհվել: Ավերվել են տասնյակ տներ: Տեղի օդանավակայանը փակ է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը:

7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա: Երկրում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 226-ի:

Մեխիկոյի բնակչիները Ցանցում զետեղում են տեսագրություններ, որոնք ներկայացնում են, թե ինչ է տեղի ունենում քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում