Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Պարզվել է, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում: Սահմանախախտը տեղեկացրել է, որ պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:

Պատկան մարմինները կճշտեն սահմանն անօրինական հատած անձի ներկայացրած տարբերակը, կպարզեն դեպքի բոլոր մանրամասները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում