Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Պրեմիեր լիգա»-ի վիճակագրական տվյալներով առաջատարների շարքում է:

«Squawka-ի կազմած շարքում Հենրիխ Մխիթարյանը միակ ֆուտբոլիստն է, ով կատարել է 5 գոլային փոխանցում: Հայ կիսապաշտպանը և «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Դավիթ Սիլվան ամենաշատ գոլային պահերն են ստեղծել` 17-ական: Մխիթարյանը, Պոգբան և դե Բրույնեն ամենաշատ` 6 «կտրող» փոխանցումների հեղինակներն են:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 5-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ին ունեն 13-ական միավոր և կիսում են 1-2 տեղերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում