Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) երաշխավորել Է, որ 2018 թվականի Խաղերը ամենաբարձր մակարդակով կանցկացվեն անվտանգության տեսանկյունից, չնայած Կորեական թերակղզու իրադրության սրմանը: Պետության ղեկավարի խոսքը փոխանցել Է Reuters գործակալությունը:

«Մենք լավ ենք հասկանում, որ ՄՕԿ-ում եւ ամբողջ աշխարհում խնդիրներ են առաջանում Կորեական թերակղզու իրադրության պատճառով: Օլիմպիադայի հաջող անցկացումը թույլ կտա վերացնել անվտանգության հետ կապված անհանգստությունը եւ կցուցադրի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,-ասել Է Մուն Չժե Ինը ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը:

2018 թվականի Օլիմպիադան տեղի կունենա Փենչհանում փետրվարի 9-ից մինչեւ 25-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում