Հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունությունը կարող է մարդկությանը զրկել պաշտպանությունից. ԱՀԿ

Մարդկությունը կարող է առանց պաշտպանության մնալ ախտահարույց մանրէներից՝ նկատի առնելով դրանց աճող կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Այս խնդրի վրա ուշադրություն է հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սեպտեմբերի 20-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՀակամանրԷական պատրաստուկների նկատմամբ կայունությունն իրենից չափազանց մեծ խնդիր է ներկայացնում համաշխարհային առողջապահության համար, որը կարող է արդի բժշկագիտության բնագավառում լրջորեն սպառնալ առաջընթացին,- զեկույցի հրապարակման առնչությամբ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:- Անհրաժեշտ է շտապ ավելացնել ներդրումներն այն հետազոտությունների եւ մշակումների բնագավառում, որոնք վերաբերում են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակներին, ներառյալ տուբերկուլյոզը»:

Ինչպես նշված է զեկույցում, այժմ օգտագործվող դեղորայքի մեծամասնությունը «հակաբիոտիկների գոյություն ունեցող դասերի վերափոխակներն են», ինչն իրենից «կարճաժամկետ լուծում» է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում