Հրանուշ Հակոբյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովը դիտարկում է որպես գաղափարներ առաջարկելու հարթակ

«Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովը միտված է նրան, որ աշխարհը տեսնի հայերի միասնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի փակման լիագումար նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Այսպիսի խոշոր համաժողովում ամփոփում են եղածը եւ գաղափարներ են առաջարկում: Այստեղ գործնական քայլեր չեն արվում, քանի որ դրանք ժամանակի ընթացքում են լինում: Սա քաղաքական հնչեղության, ծանոթություններ հաստատելու մասին է: Մենք ուզում ենք երիտասարդությանը ցույց տալ հայոց պետության շուրջ հայկական Սփյուռքի համախմբումը»,-հստակեցրեց Սփյուռքի նախարարը:

Նրա գնահատմամբ՝ 6-րդ համաժողովը էապես գերազանցեց նախորդ համաժողովներին մի շարք հարցերում:

«Ականատես եղանք թե լիագումար, թե թեմատիկ նիստերի, կլոր սեղանների անցկացմանը: Համահայկական խորհրդի քննարկման աշխատանքը շատ հետաքրքիր էր, եւ գործընթացը սկսված է: Երկրորդ գլխավոր հարցն այն էր, համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր արտահայտություններ խոսքեր, թե ինչպես անենք, որ կարողանանք օգնել Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպիսի քայլեր ձեռնարկենք ցեղասպանությունների դատապարտման եւ վերացման ուղղությամբ աշխատանքներն առաջ տանելու համար, հայապահպանության խնդիրները բարձրաձայնվեցին: Կարեւոր ուղղություն էր «Ազգ-բանակ»-ի քննարկումները՝ ուղղված մեր ռազմատեխնիկական խնդիրներին, Արցախի պաշտպանությանը: Համաժողովում էական էր նաեւ մշակութային հատվածը»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում