Times.am | Անաչառության և օբյեկտիվության պահպանում. Լիբանանի «Զարթոնք» օրաթերթը տոնում է իր 80-ամյակը
AM | RU
USD
EUR
RUB

Անաչառության և օբյեկտիվության պահպանում. Լիբանանի «Զարթոնք» օրաթերթը տոնում է իր 80-ամյակը

 
 

Անաչառության և օբյեկտիվության պահպանում, տասնամյակներ շարունակ հավատարիմ՝ ի սկզբանե որդեգրած սկզբունքներին: Այսպես բնորոշեցին Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի անցած ուղին մտավորականները, գիտնականներն ու հասարակական գործիչները: Հայաստանի ազգային գրադարանում հանդիսավորությամբ նշվեց «Զարթոնք» օրաթերթի հիմնադրման 80-ամյակը: Օրաթերթի աշխատակիցները, գործընկերներն իրենց շնորհավորական խոսքն էին հղում՝ անդրադառնալով օրաթերթի ձեռքբերումներին:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի խոսքով, այս թերթն, գործունեության 80 տարիների ընթացքում, անխոնջ ծառայել է իր երկրին ու ժողովրդին:

«Անկախ նրանից, թե ինչ ժամանակաշրջան է, այս թերթը կանգնած է եղել Հայաստանի, հայ ժողովրդի կողքին: Կապ չի ունեցել, թե ովքեր են եղել խմբագիրները, թղթակիցները, ինչ համաշխարհային տեղաշարժեր են գրանցվել, «Զարթոնք»-ը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին»,-ասաց Սերժ Սրապիոնյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ այն կարող է լավ օրինակ լինել այլ լրատվամիջոցների համար:

Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Զարթոնք» օրաթերթի գոյությունը պարզապես տեղեկատվություն հաղորդել չէ, այն շատ ավելի լուրջ գործ է արել հայ համայնքում:

«Նշեմ, հիմանական երկու ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ազգային գիտակցության բարձրացում, ազգային արժեքների դաստիարակություն:Այդ ամենը ենթադրում է հայեցի կրթություն, հայոց լեզվի պահպանում և զարգացում: Այս տարիների ընթացքում թերթն առանձնացել է նաև ապագայի նկատմամբ լավատեսություն դրսևորելու տեսանկյունից»,-ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը:

Թերթն այս ամենին հասել է բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով: Տ. Շահան Արք. Սարգիսյանը նկատեց, որ Սփյուռքում ընթերցողին հայալեզու մամուլի կողքը պահելն արդեն բարդ է: Կան նաև ֆինանսական դժվարություններ մամուլը պահելու տեսանկյունից: Դրանից բացի, էլեկտրոնային մամուլի զարգացմանը զուգահեռ տպագիր մամուլը որոշակի հետընթաց է ապրում:

«Դժվարություններ նախկինում եղել են, ներկայում էլ կան: Արդյո՞ք պետք է փակել այն: Իհարկե, ոչ: Ամեն գնով պետք է պահել մամուլը, որովհետև այն հայ խոսքը փոխանցողն է»,- ասաց Տ. Շահան Արք. Սարգիսյանը:

Այլ երկրում 80 տարի օրաթերթը հրատարակելն արդեն հերոսություն է: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի դիտարկումն է:

«Թերթ հրատարակելը տաժանակիր աշխատանք է՝ նյութեր հավաքել, խմբագրել, սրբագրել, շարել, թղթակիցների, ընթերցողների հետ աշխատանք տանել և դա ամեն օր: Դա արվում է այլ երկրում հանուն հայ մարդկանց հայեցի դաստիարակության: Փորձը ցույց է տալիս՝ այն համայնքներում, որտեղ կա հայկական մամուլը, հայոց լեզվի պահպանումը շատ ավելի բարձր մակարդակի վրա է»,-ասաց Տիգրան Զարգարյանը:

«Զարթոնք»-ն իր գործունեության տարիներին ուշադրության կենտրոնում է պահել ինչպես հայերին առնչվող խնդիրները, այնպես էլ միջազգային կարևոր իրադարձությունները: Թերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում էլ շարունակելու են աշխատանքը նույն սկզբունքներով:

«Սփյուռքում 80 տարի հայերեն թերթի գոյությունն արդեն հաղթանակ եմ համարում: Թերթը բազմաթիվ իրադարձությունների է անդրադարձել՝ պահպանելով օբյեկտիվությունն ու անաչառությունը»,-ասաց Սևակ Հակոբյանը:

Այսօր թերթը, որպես տպագիր մամուլ, որոշ դժվարությունների առաջ է կանգնած: Սևակ Հակոբյանն ընդգծեց, նույնիսկ մեկ ընթերցողի դեպքում թերթը տպագրվելու է՝ զուգահեռաբար օգտագործելով էլեկտրոնային նորագույն միջոցները: Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ սկսում են թերթի արխիվի թվայնացման գործընթաց:

 

Լրահոս
ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan