Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 225-ի

Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի Թվիթերի միկրոբլոգում:

7.1 մագինտուդով երկրաշարժի զոհ է դարձել 225 մարդ՝ ըստ պաշտոնական վերջին տվյալների: Փլատակների տակ դեռևս մարդիկ են հայտնաբերվում: «Ամբողջ Մեքսիկան կիսում է այս ցավը»,- գրել է Մեքսիկայի նախագահը:

Մեքսիկայի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում