«168 Ժամ». Անդրանիկ Միհրանյան. «Միայն հանցագործ մարդիկ կարող են ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկություններ անել»

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «168 Ժամ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը, ասել է.

«Այդ առաջարկն անողները քաղաքական իմաստով բոբիկ մարդիկ են, որովհետև այսօր բոլորը կռվում և մրցակցում են շուկաների համար: Հայաստանի համար Ռուսաստանը և այդ տարածքը մի անծայրածիր շուկա է, ինքնակամ հրաժարվելն այդ շուկայից, այդ հնարավորություններից, որոնք ստեղծվում են, ուղղակի միայն հանցագործ մարդիկ կարող են այդ մասին առաջարկություններ անել՝ առանց հաշվելու»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում