«Հայկական ժամանակ». Աշոտյանը, ելնելով անվտանգությունից, չի մանրամասնում՝ ինչ երթուղիով են հասնելու Բաքու

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօր կմեկնեն Բաքու՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին։

«Հայկական ժամանակ»-ը Աշոտյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ երթուղով են հասնելու Բաքու, սակայն նա անվտանգության որոշ հարցերով պայմանավորված՝ չի ցանկացել մանրամասնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում