«Փաստ». Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողները փախել են Վրաստան

«Փաստի» տեղեկություններով՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14–ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ալավերդցիներ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան:

«Ամենայն հավանականությամբ, նրանք հասցրել են սահմանն անցնել մինչև ոստիկանության կողմից իրենց նկատմամբ հետախուզում հայտարարելը: Մեր տվյալներով՝ հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում